Կարևոր իրադարձություններ

Նախագահն այցելել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

02 Հուլիս, 2021 10:07
Նախագահն այցելել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի կեցավայր՝ շնորհավորելու դեսպանին, դեսպանության անձնակազմին և բոլոր ամերիկացիներին Միացյալ Նահանգների անկախության 245-րդ տարեդարձի առթիվ։
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
 
Դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են և խարսխված են ընդհանուր արժեքների վրա։

«Պատրաստ ենք շարունակաբար մեր ջանքերը ներդնել հայ և ամերիկացի ժողովուրդների գործընկերության, բարեկամության և համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին