Կարևոր իրադարձություններ

Առնվազն կարող եմ ասել, որ դատելով իմ տեղից՝ Ազգային Ժողովում չեմ մնալու. Մխիթար Հայրապետյան. «Իրավունք»

02 Հուլիս, 2021 08:40
Առնվազն կարող եմ ասել, որ դատելով իմ տեղից՝ Ազգային Ժողովում չեմ մնալու. Մխիթար Հայրապետյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Մամուլում ակտիվորեն շրջանառվում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ամենավերջին տեղը՝ 157-րդ համարը, զբաղեցնող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կա՛մ նշանակվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարար, կա՛մ արտաքին գործերի փոխնախարար:


Ընդ որում, այս քննարկումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանն իր խոստում-հանձնարարականներն ուղղակիորեն չկատարելու համար այնքան նյարդայնացավ ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանի վրա, որ անջատել տվեց նրա խոսափողը: Թե, ի վերջո, ո՞ր պաշտոնին է իրականում հավակնում Մ. Հայրապետյանը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

- Ձեզ մամուլում արդեն իսկ նշանակել են մի քանի պաշտոնների, ին՞չ կասեք այս մասին:

- Հետևում եմ մամուլին, բայց այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ:

- Իսկ կա՞ որոշում, որ գործադիր եք տեղափոխվելու:

- Առնվազն կարող եմ ասել, որ դատելով իմ տեղից՝ Ազգային Ժողովում չեմ մնալու:

- Կա՞ ափսոսանք, որ հեռանում եք խորհրդարանական աշխատանքից:

- ՉԷ, մնացած հարցերին մեկնաբանություն չունեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին