Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    487
    497

  • EUR

    577
    593

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

 

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59–ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ. կա վիրավոր

02 Հուլիս, 2021 00:10
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59–ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում 59-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Scania մակնիշի բեռնատարով Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում դեռևս չպարզված հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող վագոն-տնակին, ապա հայտնվել մայթին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տնակում գտնվող 59-ամյա Օֆելյա Ասատրյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել և օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Դիտել ավելին