Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 79,9 հա տարածքում բռնկված հրդեհները

01 Հուլիս, 2021 23:38
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 79,9 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 47 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2,82 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 5500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1,7 հա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3800 քմ, Ղազարավան գյուղում՝ 200 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 800 քմ, Այնթափ գյուղում՝ 1 հա, Գետափնյա գյուղում՝ 600 քմ, Նորամարգ գյուղում՝ 200 քմ, Ջրաշեն գյուղում՝ 700 քմ,

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 3000 քմ, Շահումյան գյուղում՝ 1000 քմ, Էջմիածին քաղաքում՝ 4000 քմ,

Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ 2000 քմ, Զովունի գյուղում՝ 200 քմ, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 1 հա, Կապուտան գյուղում՝ 4000 քմ, Աբովյան քաղաքում՝ 500 քմ,

Շիրակի մարզի Ձորակապ գյուղում՝ 5 հա,

Տավուշի մարզի Վազաշեն գյուղում՝ 2 հա, Ոսկեպար գյուղում՝ 5000 քմ, Բերդավան գյուղում՝ 50 հա, Նոյեմբերյան քաղաքում՝ 4 հա,

Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին՝ 2,5 հա, Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ 2 հա, Նոյեմբերյան-Ոսկեվան ավտոճանապարհին՝ 5000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 6000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 79,9 հա:

 

Լրահոս

Դիտել ավելին