Կարևոր իրադարձություններ

Սրբուհի Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

01 Հուլիս, 2021 22:17
Սրբուհի Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Սրբուհի Արզումանյանին Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Ավելի վաղ Սրբուհի Արզումանյանը եղել է ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչ, այնուհետ՝ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին