Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում Hyundai Elantra-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. հարազատ քույրերը տեղում մահացել են

01 Հուլիս, 2021 21:15
Լոռու մարզում Hyundai Elantra-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. հարազատ քույրերը տեղում մահացել են

Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել  Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրիհաղորդմամբ՝ ժամը 17:50-ի Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր  ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող ձորակում:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:

Աղբյուրի տեղեկություններով՝  մահացածները Երևանի բնակիչներ, 68-ամյա Ռիմա Ոսկանյանն էր և 62-ամյա Ռոզա Ոսկանյանն էր: Նրանք հարազատ քույրեր էին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին