Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում հայտնաբերվել է ծառից կախված 33-ամյա տղամարդու դի

01 Հուլիս, 2021 19:47
Լոռու մարզում հայտնաբերվել է  ծառից կախված 33-ամյա տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի մոտակայքում ծառից կախված քաղաքացու դի կա:

Դեպքի վայր է ժամանած փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը: Նա 33-ամյա Գևորգ Մանուկյանն էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին