Կարևոր իրադարձություններ

Սկսվել է Սերժ Սարգսյանի գործով դատաքննության փուլը

01 Հուլիս, 2021 19:22
Սկսվել է Սերժ Սարգսյանի գործով դատաքննության փուլը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում սկսվել է դատաքննության փուլը:

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակում է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Հիշեցնենք՝ նախաքննության ընթացքում ՀՔԾ-ն պարզել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը 2013 թվականին Կառավարության պահուստային ֆոնդից վատնել է պետական աջակցության ծրագրերով դիզելային վառելիքի համար հատկացված՝ ավելի քան 489 մլն դրամ:

Գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը այս ընթացքում մահացել են:

 

Լրահոս

Դիտել ավելին