Կարևոր իրադարձություններ

Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, տարբեր զվարճանքի աքսեսուարներից. Հովսեփ Կուբատյան

01 Հուլիս, 2021 19:05
Հեղինակ՝ Հովսեփ Կուբատյան
Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, տարբեր զվարճանքի աքսեսուարներից. Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրառմամբ․

«Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, տարբեր զվարճանքի աքսեսուարներից: Նման գործունեությամբ զբաղվողները նախապես զգուշացվել էին, որ հուլիսի 1-ից այլևս չեն կարողանա գործունեություն ծավալել հրապարակում:

Ճիշտ է, որոշ մարդիկ ստուգայցն ավարտելուց հետո դեռ փորձում են շարունակել գործունեությունը, բայց դա երկար չի տևի»:

 

Լրահոս

Դիտել ավելին