Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

01 Հուլիս, 2021 18:20
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, ՀՀ մարզեր) իրավական խնդիրների ապահովման և զինված ուժերը իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի իրավաբանական ծառայությունը զինվորական ծառայության է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող իրավաբանների․

1. Ընդհանուր գործառույթները (կոնկրետ գործառույթները` ըստ կոնկրետ հաստիքի)

Իրավաբանական խորհրդատվության տրամադրում.

 Ստացված գրությունների և դիմումների պատասխանների մշակում.

 Իրավական ապահովում և փորձաքննություն.

 Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում, փորձաքննություն.

 Դատական ներկայացուցչություն.

 Հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բո-ղոք­ների, դրանց պատասխանների և դատական այլ փաստաթղթերի կազմում:

2. ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի որակավորումը և գիտական կոչումները կդիտարկվեն որպես առավելություն).

 ՀՀ օրենսդրության իմացություն.

 Հայոց լեզվի գերազանց իմացություն:

3. Պահանջներ

    1) Մասնագիտական.

 Վերլուծական ունակություններ.

 Իրավական ակտերի կազմման (փաստաթղթերի հետ աշխատելու) ունակություն.

 Համակարգչային գիտելիքներ.

 Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.

 Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:

    2) Անձնական որակներ

 Պատասխանատվության զգացում.

 Պարտաճանաչություն.

 Ազնվություն.

 Ազատ հաղորդակցվող և չկաշկանդվող.

 Արագ կողմնորոշվելու ունակություն.

 Սթրեսակայունություն.

 Թիմում աշխատելու կարողություն:

4. Գրավչությունը

 Մրցունակ դրամական բավարարում.

 Բարձր կարգապահությանկատարողականությանգիտելիքների ամրապնդման և ընդլայնման խրախուսում.

 Արժանիների համար ծառայողական աճի լայն հնարավորություն.

 Հնարավորություն՝ գործով ծառայելու Հայրենիքին.

 Արտերկրում ուսանելու հնարավորություն.

 Այլ…:

5. Թեկնածուների ընտրության կարգը

 Մասնագիտական ինքնակենսագրականների (CV) ներկայացում [email protected] էլեկտրոնային հասցեով.

 Ըստ ինքնակենսագրականների` ընտրված թեկնածուներին կտրվի իրավաբանական բնույթի առաջադրանք, կպարզաբանվի հետագա ընթացակարգը.

 Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 29-46-99 հեռախոսահամարով»։

 

Լրահոս

Դիտել ավելին