Կարևոր իրադարձություններ

Այդ աղջնակի հայտարարությունը ծայրից ծայր կեղծիք է, լկտի հորինվածք. պահանջում ենք հերքել լկտի սուտը. Աննա Մկրտչյան

01 Հուլիս, 2021 18:05
Հեղինակ՝ Աննա Մկրտչյան
Այդ աղջնակի հայտարարությունը ծայրից ծայր կեղծիք է, լկտի հորինվածք. պահանջում ենք հերքել լկտի սուտը. Աննա Մկրտչյան

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Սերժ Սարգսյանի ենթակայության տակ աշխատող Աննա Մկրտչյանը, ով, այսպես կոչված, «Պատիվ ունեմ» դաշինքով պատգամավորի թեկնածու է, կեղծիք է տարածել, թե իբր Սուքիասյանի թիկնապահները անտառում մարդ են ծեծել:

Պահանջում ենք այդ աղջկանից հերքել լկտի սուտը: Իրավապահներին կոչ ենք անում, ուսումնասիրել սուտ մատնություն պարունակող այդ հայտարարությունը և նյութեր նախապատրաստել:

Տեղեկացնում ենք այդ աղջնակի հայտարարությունը ծայրից ծայր կեղծիք է, լկտի հորինվածք, և նրանց նպատակը հերթական անգամ Խաչատուր Սուքիասյանի մասին սուտ լուրեր տարածելն է: Ստեր հորինելով ոչնչի հասնել չեք կարող, Հայաստանի քաղաքացին ձեզ լավ է ճանաչում:

Այդ կեղծ լուրը տարածած լրատվամիջոցներից պահանջում ենք տպագրել հերքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին