Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Լատվիայի և Լեհաստանի հետ կստորագրվեն առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրեր

01 Հուլիս, 2021 15:13
Լատվիայի և Լեհաստանի հետ կստորագրվեն առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրեր

Հավանությանն է արժանացել  «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ռեադմիսիայի վերաբերյալ  երկկողմ  համաձայնագրեր  է  ստորագրել Եվրոպական  միության անդամ  10  պետությունների  հետ: Այն հնարավորություն  է  տալիս  ԵՄ անդամ բոլոր պետությունների  հետ սահմանել և իրականացնել  միասնական ընթացակարգեր` կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող  անձանց  հետընդունման հարցերում: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին  ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին, իսկ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ստացվել են 803 ռեադմիսիոն հայցեր՝ 1647 անձանց մասին։ Հարկ է նշել, որ Լատվիայի Հանրապետությունից դեռևս ռեադմիսիոն հայցեր չեն ստացվել։ 

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ՀՀ-ի և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» 2013 թ. ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝  Լեհաստանի Հանրապետությունից 2014-2019 թթ. ստացվել են 91 ռեադմիսիոն հայցեր՝ 130 անձանց վերաբերյալ։
 
 

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի թիվ 15 փոփոխությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 91,800,980.41 ԱՄՆ դոլար: 2021 թվականի մայիսի 12-ին ստորագրվել է թիվ 15 փոփոխությունը, որով նախատեսվում է լրացուցիչ 8,200,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքային ծառայությունների, ինչպիսիք են էներգիան և ջուրը, բարելավման աջակցության ծրագրերին։ Հերթական փոփոխությամբ նախատեսվում է նաև երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը միչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը։ 

Գործադիրի հավանությանն  է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի թիվ 10 փոփոխությունը հաստատելու մասին» Հանրապետութան նախագահի հրամանագրի նախագիծը: Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 12,940,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով մինչև 64,340,443 ԱՄՆ դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Փոփոխությամբ ավելացվում է նաև Հայաստանի Հանրապետության ներդրումը՝ 7,929,286 ԱՄՆ դոլարից դարձնելով 11,047,369 ԱՄՆ դոլար։ Հատկացվող միջոցները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների գործարկմանը, կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: Փոփոխությամբ նաև նախատեսվում է երկարաձգել համաձայնագրի իրականացման ժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը:

Լրահոս

Դիտել ավելին