Կարևոր իրադարձություններ

Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները. Արսեն Թորոսյան

01 Հուլիս, 2021 14:45
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները. Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մեր երկրի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու համար:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ողջ անձնակազմին՝ այս ծանր ամիսներին իրենց կատարած տքնաջան և անտրտունջ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ նաև կառավարության մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ:
Սիրով,
Արսեն Թորոսյան»: 

 

Լրահոս

Դիտել ավելին