Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է թեթեւացնել 33 հազարից ավելի անհատ ձեռնարկատիրոջ ֆինանսական բեռը

01 Հուլիս, 2021 13:03
Նախատեսվում է թեթեւացնել 33 հազարից ավելի անհատ ձեռնարկատիրոջ ֆինանսական բեռը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 1-ին գումարեց արտահերթ նիստ:

Հանձնաժողովի անդամները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին եւ դրական եզրակացություն տվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արտակ Մանուկյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

Առաջարկվում է նվազեցնել անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար դրոշմանիշային վճարի սահմանված տարեկան գումարի չափերը:

Հիշեցնենք, որ գործող կարգավորմամբ մինչեւ 1.2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարի չափը կազմում է 18 000 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է 18 000 դրամ վճարել մինչեւ 2.4 մլն հաշվարկման բազայի դեպքում: 2.4-6 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում էլ առաջարկվում է սահմանել 24 000 դրամ: 6-12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում նախատեսված է 102 000 դրամ, նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել 48 000 դրամ: 12 մլն դրամ եւ ավելի գումարի դեպքում նախատեսված 180 000 դրամի փոխարեն կսահմանվի 120 000 դրամ:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հեղինակները չեն ստացել որեւէ գրավոր առաջարկ:

Հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ` նախաձեռնության ընդունումից հետո կթեթեւանա 33 հազարից ավելի անհատ ձեռնարկատիրոջ ֆինանսական բեռը:

 

Լրահոս

Դիտել ավելին