Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր կարող են սահմանված ժամկետից շուտ դիմել տարիքային կենսաթոշակի նշանակման համար

01 Հուլիս, 2021 12:05
Ովքե՞ր կարող են սահմանված ժամկետից շուտ դիմել տարիքային կենսաթոշակի նշանակման համար

Եթե քաղաքացին ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում, ապա տարիքային կենսաթոշակի նշանակման համար կարող է դիմել 62 տարին լրանալու դեպքում՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ։  

Կենսաթոշակ նշանակվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

 
Կենսաթոշակի իրավունք ունեցող քաղաքացին կենսաթոշակ նշանակելու դիմումը պետք է անձամբ ներկայացնի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային բաժին՝ ներկայացնելով՝ անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), աշխատանքային գրքույկ և, ըստ անհրաժեշտության՝ օրենքով սահմանված այլ փաստաթղթեր։   
 

Լրահոս

Դիտել ավելին