Կարևոր իրադարձություններ

Պատմական և քաղաքական հայրենիքի սահմանները. «Հայաստանի Հանրապետություն»

01 Հուլիս, 2021 09:10
Պատմական և քաղաքական հայրենիքի սահմանները. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Ազգերն ունենում են պատմական եւ քաղաքական հայրենիք: Թե որքանով են այդ երկուսը համընկնում, ցույց է տալիս տվյալ ազգի հզորությունը եւ որպես պետություն՝ կայացածությունը։ Եթե արեւմուտքի համար գոյություն ունի «ազգ-պետություն» համակարգը, որտեղ տիտղոսակիր ազգը ազդեցիկ մեծամասնություն է կազմում, ստեղծում է պետական միավոր եւ ապրում է մեկ պետության սահմաններում, ապա արեւելքում հիմնականում կայսրություններ են եղել, եւ պետությունը բազմազգ էր։ Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում թե կայսրությունները, թե ազգ-պետություններն ունեցել են գաղափարախոսություն՝ ազգային, պետական կամ ազգային-պետական, որոնք ձեւավորել են տվյալ ազգի արժեհամակարգը եւ ուղղորդել պետության առաջնորդներին։

Ունենալով հազարամյակների պատմություն, հայերն այսօր դեռ չեն ձեւակերպել գաղափարական եւ արժեբանական այն հենքը, որով պետք է կառավարվեն պետությունը եւ ազգը։ Առայսօր մենք ընդգծում ենք ղեկավարների բարոյական, այլ ոչ թե նրանց հմուտ ու մտավոր ունակություն ունենալու հատկությունները։ Այս թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Մախմուրյանը նշեց, որ գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանում, ինքներս մեզ համար պետք է հասկանանք, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին