Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    578
    594

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Հրդեհ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում․ այրվում են մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր

01 Հուլիս, 2021 08:57
Հրդեհ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում․ այրվում են մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր

Հունիսի 30-ին, ժամը 18։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց «ՊՈԱԿ»-ից 40 աշխատակից։

Այրվում են մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Լրահոս

Դիտել ավելին