Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    578
    594

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Նոր բացահայտումներ. քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար կազմը. «Ժողովուրդ»

01 Հուլիս, 2021 08:45
Նոր բացահայտումներ. քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար կազմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գերծերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Ինչպես հայտնի է, 10 դատավորի աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր էին տեղադրվել, եւ, տեղեկությունների համաձայն, այդ գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Այդ դատավորներն էին Ռոբերտ Պապոյանը, Նելլի Բաղդասարյանը, Աննա Դանիբեկյանը, Սերժիկ Ավետիսյանը, Տիգրան Փոլադյանը, Գեւորգ Նարիմանյանը, Վազգեն Ռշտունին, Մխիթար Պապոյանը, Դավիթ Գրիգորյանը եւ Մանուկ Մարգարյանը:

Եվ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Եվ այս ամենի արդյունքում դատավորների աշխատասենյակներում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցությունները, դիտարկվել է նամակագրությունը, եւ բացահայտումներ են եղել։ Իսկ այժմ էլ քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով, եւ առջեւում նոր բացահայտումներ կլինեն»:

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին