Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    486

  • EUR

    563
    577

  • RUB

    6,43
    6,67

Կարևոր իրադարձություններ

 

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները «թայմաութ» են վերցրել. «Հրապարակ»

01 Հուլիս, 2021 08:13
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները «թայմաութ» են վերցրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները «թայմաութ» են վերցրել։ Սպասում են, որ Արայիկ Հարությունյանի խաղն ավարտվի, որպեսզի վերսկսեն՝ արդեն իշխանափոխության ճանապարհային հստակ քարտեզ հրապարակելով։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ Արայիկ Հարությունյանի ցուցումով՝ իր հրաժարականը պահանջող եւ նախկինների կողմից ուղղորդվող խմբին է միացել Արցախում հայտնի Արթուր Օսիպյանը, ով Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաքների ժամանակ ընդդեմ նախկինների ելույթներ է ունեցել։ Այս փաստը դուր չի եկել նախաձեռնող իրական խմբին, եւ որոշել են, որ ինչ-որ պահ դադար վերցնեն, որպեսզի Օսիպյանն իր անելիքն ավարտի, ու նոր միայնակ իրագործեն իրենց պլանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին