Կարևոր իրադարձություններ

Ներկայացրել եմ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնից ազատման դիմում․ Անահիտ Մանասյան

30 Հունիս, 2021 22:41
Ներկայացրել եմ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնից ազատման դիմում․ Անահիտ Մանասյան

Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավագիտության թեկնածու Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ,  Սիրելի ընկերներ,

Ներկայացրել եմ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնից ազատման դիմում։ Իմ առաքելությունն այս պաշտոնում համարում եմ ավարտված։ Գործունեությանս ընթացքում առաջնորդվել եմ ինձ համար առանցքային մի քանի կարեւորագույն արժեքներով՝ պրոֆեսիոնալիզմ, արժանապատվություն, սկզբունքայնություն, անաչառություն, անկախություն, վճռականություն, արդարամտություն, ուղղամտություն։ Հուսով եմ՝ ինչ-որ լուսավոր կետ կարողացել եմ ձեւավորել այս համակարգում ու իմ ներդրումն ունենալ վերջինիս զարգացման գործում։ Կյանքիս այդ փուլն, ինչպես մնացյալ բոլոր փուլերը, համարում եմ շատ առանձնահատուկ, անչափ հետաքրքիր ու լուսավոր։ Իսկ առջեւում շատ ավելի հետաքրքիր ու լուսավոր իրադարձություններ են։ Շնորհակալ եմ բոլորիցդ»,-գրել է նա։
 

Լրահոս

Դիտել ավելին