Կարևոր իրադարձություններ

Լյովա Գևորգյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

30 Հունիս, 2021 22:11
Լյովա Գևորգյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր նվաճեց երեք մեդալ:

Նախ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը եզրափակիչ մենամարտում պարտվեց ադրբեջանցի ըմբիշին և բավարարվեց արծաթե մեդալով: 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 3-րդ տեղի համար մարտում ժամանակից շուտ հաղթեց հունգարացի մարզիկին և նվաճեց բրոնզե մեդալ:

125 կգ քաշային կարգում մեր ըմբիշ Լյովա Գևորգյանը 11:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը նվաճեց 5 մեդալ` 1 ոսկե, 2-ական արծաթե և բրոնզե: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 5-րդ տեղը:

 

Լրահոս

Դիտել ավելին