Կարևոր իրադարձություններ

Մատաղիսի ուղղությամբ որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. ԱՀ ԱԻՊԾ

30 Հունիս, 2021 20:39
Մատաղիսի ուղղությամբ որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. ԱՀ ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Աշխատանքն արդյունք չի տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Առաջիկայում նախատեսվող ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1588 աճյուն, որից 2-ը երեկ` Հադրութի շրջանից։

 

Լրահոս

Դիտել ավելին