Կարևոր իրադարձություններ

Ջրվեջ-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են Volkswagen Touareg-ն ու KIA Sorento-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

30 Հունիս, 2021 20:09
Ջրվեջ-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են Volkswagen Touareg-ն ու KIA Sorento-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 14:15-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի ամառանոցների մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 20-ամյա Պավել Աբրահամյանի վարած Volkswagen Touareg մակնիշի և 84-այա Գարենց Սահակյանի վարած KIA Sorento մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին