Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի 97 երթուղին. Երևանի քաղաքապետարան

30 Հունիս, 2021 18:05
Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի 97 երթուղին. Երևանի քաղաքապետարան

Վաղվանից՝ հուլիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կսկսի իր աշխատանքը հ.97 երթուղին (այն կփոխարինի ավտոբուսային հ.37 երթուղուն): Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

Նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծով.

ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ -ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ

Էրեբունու զ/ծ (ս.կ.) - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու փ-ներ - Արցախի - Տ.Մեծի պ-ներ - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փ. - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ-ներ - Կասյան փ. - Կոմիտասի պ. - Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ. - Լվովյան փ. - Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):

Հետադարձը ` նույն ուղեգծով:

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են թվով 8 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47, 22, 46):

Այսպիսիով, համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն ամբողջությամբ շահագործվում են՝ սպասարկելով երևանյան 9 երթուղիներ:

Հիշեցնենք, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Возможно, это изображение (на открытом воздухе)

Нет описания фото.

 

Լրահոս

Դիտել ավելին