Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

30 Հունիս, 2021 15:16
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 30-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։

Որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի հուլիսի 5-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ) գործուղել պատվիրակություն։

2. Վահան Քերոբյանի, Վարոս Սիմոնյանի, Նարեկ Տերյանի, Արմեն Այվազյանի և Արմեն Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին