Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում 28-ամյա տղամարդը Ford-ով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

30 Հունիս, 2021 13:50
Գեղարքունիքի մարզում 28-ամյա տղամարդը Ford-ով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գեորգի Մալխասյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով Գ. Մալխասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Լրահոս

Դիտել ավելին