Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Հանդիպում Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարի հետ

30 Հունիս, 2021 13:42
Հանդիպում Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարի հետ

Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona 2021» համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Ֆինլանդիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Տիմո Հարակկայի հետ: Գործընկերներն անդրադարձել են համավարակով պայմանավորված մարտահրավերներին և դրանց լուծման մեջ տեխնոլոգիաների նշանակությանը։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Նախարար Տիմո Հարակկան հատկանշել է համավարակի ազդեցությունը, ինչի արդյունքում թվային ծառայությունների օգտագործման աճ է գրանցվել, մասնավորապես առցանց կրթության ոլորտում, էլեկտրոնային առողջապահական ծառայություններում և այլն: Նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, հաստատելով տեխնոլոգիաների դերակատարությունը ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում, ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ոլորտում մեծ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի ոլորտում բարձրակարգ մասնագետների բացը լրացնելուն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել տեխնոլոգիական, ինչպես նաև կրթական ոլորտում երկուստեք իրականացրած հաջողված ծրագրերի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ։ Ծրագրերը կներառեն հանրակրթությունը, հատկապես բնագիտական (STEM) և ճարտարագիտական կրթության ուղղություններով, մասնագիտական և ոչ ֆորմալ կրթությունը՝ ժամանակակից, ապագային միտված և մրցունակ մասնագիտություններով։

Լրահոս

Դիտել ավելին