Կարևոր իրադարձություններ

Եղանակը՝ Հայասանում

30 Հունիս, 2021 13:28
Եղանակը՝ Հայասանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունիսի 30-ից հուլիսի 5-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 30-ին, հուլիսի 1-5-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, հուլիսի 1-4-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

 
 

 

Երևան քաղաքում՝

Հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին