Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանը կարգադրել է հատուկ պահպանվող տարածքներում ամեն դեպքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել

30 Հունիս, 2021 10:36
Ռոմանոս Պետրոսյանը կարգադրել է հատուկ պահպանվող տարածքներում ամեն դեպքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել

Հատուկ պահպանվող տարածքներում յուրաքանչյուր արձանագրված դեպքի մասով ներկայացնել մանրամասն տեղեկատվություն դեպքի վայրի, ծավալների և պահպանություն իրականացնող պատասխանատու անձի վերաբերյալ:

Այս մասին ՊՈԱԿ-ների տնօրեններին, անտառային կոմիտեների պատասխանատուներին հանձնարարականներ է տվել Ռոմանոս Պետրոսյանը՝  «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումները նկատի ունենալով:

 

ՇՄ նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Շրջակա միջավայրի  նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրության հիման վրա Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների տնօրեններին, ինչպես նաև Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սահմանել խիստ հսկողություն և խստագույնս հետևողական լինել անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղի ունեցող անտառախախտումների արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Յուրաքանչյուր արձանագրված դեպքի մասով ներկայացնել մանրամասն տեղեկատվություն դեպքի վայրի, ծավալների և պահպանություն իրականացնող պատասխանատու անձի վերաբերյալ:

Իրավախախտողին չհայտնաբերելու դեպքում պատճառի վերաբերյալ ներկայացնել մանրամասն բացատրություն:

Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով բնության անխաթարության պահպանումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին