Կարևոր իրադարձություններ

Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

30 Հունիս, 2021 09:43
Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հունիսի 30-ին, ժամը 03։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին