Կարևոր իրադարձություններ

Երևանում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ սահել դեպի ձորակը

30 Հունիս, 2021 09:18
Երևանում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ սահել դեպի ձորակը

Հունիսի 29-ին, ժամը 21։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտմեքենան ընկել է Հրազդան գետը։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ սահել դեպի ձորակը․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

 

 

Լրահոս

Դիտել ավելին