Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

29 Հունիս, 2021 23:04
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 29-ին, ժամը 10։19-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 58-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի հենասյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երկու ուղևոր տեղի ուժերով տեղափոխվել է Սևանի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և 3 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Սևանի բժշկական կենտրոն:

Սևանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել Ա․ Ս․-ն (ծնված 2010թ․), Վ․ Մ․-ն (ծնված 2008 թ․), Ա․ Պ․-ն (ծնված 2008 թ․), Դ․ Պ․-ն (ծնված 2009 թ․) և Ս․ Ս․-ն (ծնված 2009 թ․): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին