Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի. ՀԷՑ

29 Հունիս, 2021 21:51
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի. ՀԷՑ

Հունիսի 29-ին, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տարածած հաղորդագրությունից։ 

Մասնավորապես ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  

Երևան քաղաքում՝

11:00-17:00 Շարուրի փ․17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Ար և Ար Դիզայն քնսթրաքշն”, “Ադամիուն”, “Դիօկսիդ” և “Էմ Ջի գրուպ” ՍՊԸ-ներ, քաղ․ “Զ․Բաղդասարյան”,

Արմավիրի մարզում՝

11:00-17:00 Արշալույս գյուղ,

Կոտայքի մարզում՝

10։00-12։00 Պռոշյան գյուղ մասնակի, 1, 2 թաղամասեր, Գոմեր թաղամաս, «ՍԼԼԳԱԶ», «ԱԻՍԱ» ՍՊԸ-ներ և Զինմաս,

11:00-17:00 Գեղաշեն, Բալահովիտ, Գառնի գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ «Ա»թաղամաս մասնակի,

Արարատի մարզում՝

10։00-13։00 Նոյակերտ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-16:00 Արատես գյուղ, Գողթանիկ և Հերմոն գյուղեր մասնակի,

10:30-16:00 Գոմք գյուղ,

11:00-16:00 Ելփին և Գլաձոր գյուղեր մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Լրահոս

Դիտել ավելին