Կարևոր իրադարձություններ

Էրդողանին և Դավութօղլուին «վիրավորած» լրագրողը կբանտարկվի 2 տարով

29 Հունիս, 2021 21:06
Էրդողանին և Դավութօղլուին «վիրավորած» լրագրողը կբանտարկվի 2 տարով

Դիարբեքիրցի լրագրող Հաքքը Բոլթանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: 

Բոլթանը Էրդողանին և Դավութօղլուին մեղադրել էր 2016թ․ Ջիզրեյում և այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնց ընթացքում սպանվել էր քրդական «Azadiya Welat» թերթի խմբագիր Ռոհաթ Աքթաշը։ Լրագրողը մասնավորապես հայտարարել էր, որ Էրդողանի և Դավութօղլուի հրահանգով քրդաբնակ շրջաններում կեղտոտ կոտորածներ են տեղի ունենում։ Այդ խոսքերը թուրքական դատարանը որակել է որպես «պաշտոնյային ուղղված վիրավորանք»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին