Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    561
    575

  • RUB

    6,41
    6,65

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար «Ջամբո» ռեստորանի մոտակայքում. կա զոհ

29 Հունիս, 2021 20:28
Ավտովթար «Ջամբո» ռեստորանի մոտակայքում. կա զոհ

Հունիսի 29-ին, ժամը 18։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ «Ջամբո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Զ․) և «Porsche Cayenne» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 60 տարեկան) մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել վարոդի դին։

Լրահոս

Դիտել ավելին