Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի սենատորները 2 մլն դոլար գումար են խնդրել Արցախի ականազերծման համար

29 Հունիս, 2021 20:16
Ամերիկացի սենատորները 2 մլն դոլար գումար են խնդրել Արցախի ականազերծման համար

ԱՄՆ սենատորներ Քրիս Վան Հոլլենն ու Թոդ Յանգը ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովին նամակ են հղել՝ խնդրելով 2 մլն դոլար հատկացնել 44-օրյա պատերազմից հետո Արցախի ականազերծման ծրագրին:

«Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով կասետային ռումբերից, հրթիռներից և պայթուցիկ այլ զինատեսակներից առաջացած աղտոտվածությունը բարձր մակարդակի է հասել: Խիստ վտանգավոր զինամթերքը դեռևս գտնվում է տների մոտ, դրանք աղտոտում են ֆերմաներն ու փողոցները՝ առաջացնելով լուրջ հումանիտար ռիսկ:

Պայթուցիկ առարկաների ականազերծումը վճռորոշ է հակամարտության ժամանակ ավերված ենթակառուցվածքների վերակառուցումը շարունակելու համար»,- ասված է նամակի մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին