Կարևոր իրադարձություններ

Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան, ծանոթացել ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներին ու դրանց տեխնիկական բնութագրերին

29 Հունիս, 2021 19:28
Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան, ծանոթացել ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներին ու դրանց տեխնիկական բնութագրերին

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարութնունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների սպառազինության որոշ նմուշներ:

Այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմաավիացիոն ուժերի համագործակցության ներկա վիճակը, համատեղ մարտական հերթապահության ընթացքն ու առաջիկա ծրագրերը:

 

Լրահոս

Դիտել ավելին