Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

29 Հունիս, 2021 18:12
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

2021թ ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով

1. մեքենայական ուսուցում, 

2. տվյալների ճարտարագիտություն

3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am  կայքումկամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թհուլիսի 10-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլփոստ՝  ai.[email protected]հեռախոս՝ 1-28»:

 

Լրահոս

Դիտել ավելին