Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի նախագահին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր: