Կարևոր իրադարձություններ

«Սպարտակ»-«Լոկոմոտիվ»՝ 1:2. Օզբիլիսը՝ գոլային փոխանցման հեղինակ

18 Հոկտեմբեր, 2015 17:23
«Սպարտակ»-«Լոկոմոտիվ»՝ 1:2. Օզբիլիսը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Լոկոմոտիվ»-ին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ էր դուրս եկել «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում: 56-րդ րոպեին Մովսիսյանին փոխարինեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով 77-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց, որը հաջողությամբ ավարտեց Բոկետին:

«Սպարտակ» – «Լոկոմոտիվ»՝ 1:2
Բոկետի (77′) –Կոլոմեյցև (9′), Նյասե (49′)

 

Լրահոս

Դիտել ավելին