Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Այլևս չեմ կատարում Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արմինե Մուրադյան

29 Հունիս, 2021 14:32
Հեղինակ՝ Արմինե Մուրադյան
Այլևս չեմ կատարում Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արմինե Մուրադյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ, գործընկերներ

Տեղեկացնում եմ, որ այլևս չեմ կատարում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Շնորհակալություն եմ հայտնում լրատվական դաշտի գործընկերներիս 3 տարվա արդյունավետ համագործակցության համար, առանց որի անհնար կլիներ հանրության համար ապահովել մեր գործունեության հաշվետվողականությունը, շատ դեպքերում նաև աջակցել խնդիրների վերհանմանն ու լուծմանը:

Շնորհակալ եմ նախարարության գործընկերներիս, հատկապես հասարակայնության հետ կապերի փոքրիկ, բայց սրտացավ թիմին աջակցության և համատեղ աշխատանքի համար: Լավագույն հաղորդակցությունը այս տարիներին հաջողվել է նախարարության ողջ աշխատակազմի նվիրված ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ:

Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում նախարար Սուրեն Պապիկյանին վստահության և ամենօրյա աջակցության համար:

Շնորհակալ եմ բոլորիդ:

Մեր հերոսների հանդեպ պարտքի գիտակցումը յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքը պետք է լինի:

Միասնականություն և հաջողություններ մեր երկրին»,-նշել է նա:

Լրահոս

Դիտել ավելին