Կարևոր իրադարձություններ

Իր արած որևէ ապօրինության մասին տեղեկություն չունենք. Դանիել Իոննիսյան

29 Հունիս, 2021 11:35
Հեղինակ՝ Դանիել Իոննիսյան
Իր արած որևէ ապօրինության մասին տեղեկություն չունենք. Դանիել Իոննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դուր չի գալիս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը, ապա թող հաջորդ` 2023 թվականի ընտրություններին այլ թեկնածու առաջադրեն։
Երևանի քաղաքապետից դժգոհ լինելը, կամ, առավելևս, քաղաքապետի կողմից ՔՊ-ին չաջակցելուց դժգոհ լինելը հիմք չէ Երևանում արտահերթ ընտրություններ անելու համար։
Եթե քաղաքապետը վատ/սխալ բաներ է անում, թերանում է իր աշխատանքում ապա թող ավագանին իրեն քննադատի, երևանյան հանրությունն էլ տեսնի դա։ Հանրային քաղաքականության թափանցիկությունը ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է։
Ի վերջո, եթե ընտրված պաշտոնյան վատ է աշխատում` խնդիր չկա, հաջորդ ընտրություններին ընտրողները գնահատական կտան այդ պաշտոնյաին ու իրեն առաջադրած ուժին։ Այդպես է աշխատում ժողովրդավարությունը։
Հ.Գ. Այո, քաղաքապետից ես էլ եմ դժգոհ, բայց ինքը արդար ընտրություններով ընտրված է, իր արած որևէ ապօրինության մասին տեղեկություն չունենք և չկա հրաժարական պահանջելու ու արտահերթ ընտրությունների լեգիտիմ պատճառ»։

 

Լրահոս

Դիտել ավելին