Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    498

  • EUR

    577
    593

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձակատարի հետ քննարկել է փախստականների ԼՂ վերադարձի հարցը

29 Հունիս, 2021 11:08
Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձակատարի հետ քննարկել է փախստականների ԼՂ վերադարձի հարցը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հունիսի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։

«Մտքեր են փոխանակվել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից հրադադարի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ժամանակավոր տեղահանվածների վերադարձի հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սերգյ Լավրովը հանձնակատարի ուշադրությանն է հրավիրել այն փաստը, որ անհրաժեշտ է ակտիվացնել սիրիացի փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի ուղղությամբ միջազգային ջանքերը:

Լրահոս

Դիտել ավելին