Կարևոր իրադարձություններ

ԱՀ ՆԳ նախարարը անհետ կորած ոստիկանների հարազատներին արժանացրել է պարգևների

29 Հունիս, 2021 10:50
ԱՀ ՆԳ նախարարը անհետ կորած ոստիկանների հարազատներին արժանացրել է պարգևների
Հունիսի 29-նն անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին ներքին գործերի նախարարությունը։
 
Օրվան ընդառաջ, երեկ՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» նախագահ, արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ և մինչ օրս անհետ կորած ոստիկանության ծառայող Սպարտակ Գրիգորյանի մորը՝ Վերա Գրիգորյանին և Գառնիկ Ավթանդիլյանի կնոջը՝ Արիգա Ավթանդիլյանին:
 
Նախարարը երախտագիտություն է հայտնել Վ.Գրիգորյանին տարիների գործադրած ջանքերի համար, կարևորել միության 28-ամյա գործունեությունը, ընդգծել, որ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունն օջախ է, որտեղ միահյուսվում են ապագայի հանդեպ հավատն ու սպասումը:
 
«Ոչ ոք չի մոռացվել ու չի մոռացվի, հայրենիքի համար անմահացած, գերեվարված ու անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսներին միշտ կփառաբանենք ոչ թե խոսքով, այլև՝ գործով»-հանդիպմանն ասել է Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ վստահեցրել, որ որպես գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ԱԿԱՀ միության հետ կշարունակի ակտիվ համագործակցությունը:
 
ՆԳ նախարարը անհետ կորած ոստիկանների հարազատներին արժանացրել է պարգևների:
 
Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, կադրերի բաժնի պետ Արմեն Բաղրյանը և նախարարի խորհրդական Հարութ Ավագյանը:v
 

Լրահոս

Դիտել ավելին