Կարևոր իրադարձություններ

Մեկնարկեց ապաստան հայցողների նոր կացարանի շինարարությունը

29 Հունիս, 2021 10:33
Մեկնարկեց ապաստան հայցողների նոր կացարանի շինարարությունը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Աբովյանում մասնակցել է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինարարության մեկնարկին։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 358 հազար եվրո, որը հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից։
 
Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության համատեղ ջանքերով։
 
Աբովյան համայնքի կողմից տրամադրված հողատարածքում նախատեսվում է կառուցել հատուկ կացարան, որը կհյուրընկալի շուրջ 100 ապաստան հայցողի։ Այստեղ նրանք կբնակվեն մինչև փախստականի կարգավիճակի որոշման գործընթացի ավարտը։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թ.։
 
Միջոցառման բացման արարողությանը մասնակցել են Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Դանիայի միգրացիոն հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Ռուջինը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխեմերսը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան և այլ պաշտոնյաներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին