Կարևոր իրադարձություններ

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել ու տեղափոխվել է Երևան (տեսանյութ)

28 Հունիս, 2021 23:52
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել ու տեղափոխվել է Երևան (տեսանյութ)

Հունիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Հայաստան է տեղափոխվել Շենգավիթում հաշվառված 35-ամյա մի տղամարդ, որը 2012 թվականի հուլիսից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նա 2012 թվականի հունիսի 22-ին ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր մի տղամարդու ու փախել դեպքի վայրից, ապա լքել էր Հայաստանը։

Պարզվել է, որ հետախուզվողը, օգտագործելով բարեկամի անձնագրային տվյալները, ընտանիքի հետ բնակվում է Ռուսաստանում։ Հիշյալ փաստը հիմնավորվել է և նրա ՌԴ քաղաքացիությունը դադարեցվել, ինչից հետո հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին