Կարևոր իրադարձություններ

«Արմավիր» ՔԿՀ-ում ատամի մածուկի մեջ թմրամիջոց է հայտնաբերվել

28 Հունիս, 2021 22:52
«Արմավիր» ՔԿՀ-ում ատամի մածուկի մեջ թմրամիջոց է հայտնաբերվել

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներըիրացնելով օպերատիվ տվյալներըհունիսի 25-ի ժամը 17:30-ի սահմաններում ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ ԳՄ.-ի անվամբ քաղաքացի ՍՀ.-ի կողմից բերված հանձնուքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Զննության արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորվածմեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,84 գրամ քաշով սպիտակբյուրեղանման զանգված՝ քողարկված ատամի մածուկի մեջ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութերնշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին