Կարևոր իրադարձություններ

Լավրովը կմեկնի Անթալիա

28 Հունիս, 2021 22:35
Լավրովը կմեկնի Անթալիա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կմեկնի Անթալիա՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

«Հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և դրա որակական աճի ապահովման ուղիներին: Արձանագրենք, որ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9,1 մլրդ դոլարի»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին