Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Բելառուսը համատեղ զբաղվելու են COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ

28 Հունիս, 2021 22:18
Հայաստանն ու Բելառուսը համատեղ զբաղվելու են COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ

Հայաստանն ու Բելառուսը 2021-2023 թվականներին համատեղ վեց գիտա-տեխնիկական նախագիծ կիրականացնեն, այդ թվում է բժշկության, կենսաբանության, էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ համատեղ կզբաղվեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների մշակմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ԲԵԼՏԱ»-ն, այս մասին հունիսի 28-ին խոսվել է հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում:

Նիստը գլխավորել է Բելառուսի Գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախագծերը ներառում են համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների օգտագործումը, մոլեկուլային մոդելավորումը և կենսաքիմիական վերլուծությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր հավանական դեղամիջոցներ մշակելու համար:

«Համատեղելով մեր գիտնականների ջանքերը՝ մենք ավելի արագ կարող  ենք ստեղծել բարձր տեխնոլոգիական  մշակումներ, ինչպես նաև նոր արտադրանք»,- ընդգծել է Շումիլինը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին