Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

28 Հունիս, 2021 21:47
Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Հունիսի 28-ին, ժամը 17։55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և Սևքար գյուղի արոտավայրերում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին